ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ

Երկնքից առկախ մի լեռնակղզի՝
                  Հայաստան Աշխարհ:
 
Երկնքից առկախ այդ լեռնակղզու ուղիղ կենտրոնում՝
երկու զանգ հսկա և անձեռագործ:
Եվ այնքա՛ն հսկա, այնքա՜ն վիթխարի,
որ չէին կարող որևէ կեռից ոչ մի կերպ կախվել,
ուստի, պարզապես կործված են հողին:
 
                  Անունն՝ Արարատ
                           կամ
                  Սիս ու Մասիս:
 
Նրանց ռումբաձև զույգ լեզվակները խրված են հողում
և, խարսխի պես, հասնում են մինչ հրահեղուկի մթին հատակը:
 
Ու երբ գործում են այդ լեզվակները՝
երկրաշարժային բոլոր սարքերը
իրենց տագնապն են արձանագըրում
լրագըրերի գունատ երեսին՝
                  սև-սև տառերով...
                  Իսկ ով ունկ ունի,
                  հավատո բլթակ՝
նա լսում է միշտ և նրանց ձայնը,
                  ղողա՜նջը նրանց:
 
Եվ ես չե՛մ, ոչ էլ դո՛ւք եք ղողանջում.
Սիսն ու Մասի՜սն են ղողանջում անվե՛րջ-անդադա՛ր-անդո՛ւլ:
Գողթան երգերի չափ ու կշռույթով,
բամբ բամբիռների նվագակցությամբ,
շարականների ելևէջներով պատարագատու՝
Սիսն ու Մասիսն են ղողանջում անվե՜րջ-անդադա՜ր-անդո՜ւլ.
                  ով ունի ականջ,
                  բլթակ հավատո՝
                  նա լսում է միշտ,
լսում է նրանց զանգը երկնաչու,
որ թարգմանվում է լոկ երկու բառով՝

1 2 3 4



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз