ՔԱՐՏԱՇԸ

10

Եվ հաճախ է, իրոք, նա մրմնջում «Կռունկ».-
-«Կռո՛ւնկ, մեր աշխարքեն խաբրիկ չունի՞ս»...
Ու կռունկի թևով թռչում հեռո՜ւ-հեռո՜ւ,
Այնտեղ, ուր հայրական տան մոխիրն է լռում,
Ում այգին է թոշնում առանց ջրի...
 
Եվ իջնում է մուրճը ու բարձրանում... Անձև
Քարերն են պատ դառնում արդարորեն շիտակ...
Իր հայրական տունն է վերաշինում կարծես
Մասիսներիների խանդոտ հայացքի տակ...
 
Իր հայրական տունը... Եվ իսկապես՝ հարկավ
Եվ այն, և ա՛յն պիտի վերաշինել կրկին...
Պինդ սեղմում է զգում պոչի վրա իր կարճ
Նրա ձեռքի մուրճը...
Սպասման պես երկար
Միջօրեն է ձգվում: Եվ այդ լարված մտքից
Նա խոնջանում է մեկից, հոգնում է նա...
 
Ժամանակն է փոքր ինչ հանգստանալ...
 
1947թ.


Սկիզբ  < 2 3 4 5



Lilas
⇑ Наверх
⇓ Вниз