Ա՜խ, մի սիրտ լիներ մաքուր սիրով լի
Ալեքսանդրապոլ · 17.IV.1899թ.
Ա՜խ, մի սիրտ լիներ մաքուր սիրով լի,
Որ հիվանդ սիրտըս սիրով բարուրեր,
Իր ջերմ գըրկի մեջ քընքուշ գուրգուրեր
Իմ հիվանդ բալաս...
Ա՜խ, ազիզ բալա՛, ա՜խ, ինչո՞ւ, ինչո՞ւ
Քու սերը հանգավ, երգերըդ մարան,
Գարուն օրերում, ծաղկունքըդ թոշնան,
Իմ հիվանդ բալա՛ս...