Հոգի կուտամ, հոգի տո՛ւր ինձ

Իգդիր · 14.I.1892թ.

Հոգի կուտամ, հոգի տո՛ւր ինձ,
Իմ նազելի աչագեղ:
Սիրտս - սև արտ, սերդ - ալ վարդ,
Թո՛ղ բողբոջի նա այնտեղ.
Սիրտըս - գիշեր, սերդ - վառ աստղ,
Թո՛ղ շողշողա նա այնտեղ...