Ներկա եղա սիրեկանիս պսակին
Բաքու · 1902թ.
Ներկա եղա սիրեկանիս պսակին`
Ուրախ դեմքով, կրծքիս ծաղիկ արնավառ,
Որ ինձ տեսներ, իրեն ուտեր զայրագին`
Թե դրուժն իր` արժեք չունի ինձ համար,
Աչքիս նայեր, կարդար անհույս իմ հոգին,
Խիղճը խոցվեր, իրեն դահիճ միշտ զգար: