ՍՐՏԱՆՑ ԿԱՆՉԵՆ

Սրտանց կանչեն հեռվից մեկեն
Արևները աչքերիդ,
Ու կարոտիս ամպը ցրեն
Թարթիչները աչքերիդ,
Ճամփից հոգնած՝ փնտրեմ ես ինձ
Քո աչքերի գիշերում,
Հանգչեմ, կորչեմ, ծնվեմ նորից
Քո աչքերի մշուշում...