- 25 -

Գիտես, որ դուն պարծեցար,
        թէ «Ճերմա՛կ ծոցըս քեզ ծառայ»,
Յետև փոշիման եղար.
        խըրատն ո՞վ երետ՝ մէկ ասա:
Ինձ խիփն ու ղուսայ կու գայ՝
        քո ծոցուդ ա՛յլ մարդ տիրանայ,
Պագնէ զիմ պագած տեղիքն,
        լուկ դընէ զերեսն ի վերայ: