- 38 -

Տեսայ իմ հոգուս հոգին,
        որ կ’երթար հետ մէկի մըն ալ.
Ձեռկունքն ի վերան ձգել
        ու գանգատ կ’անէր մեկի մ’ալ.
Սըրտիկս ալ ի յիս ասաց,
        թէ՝ «Անոր թարկըն պիտի տալ.
Ան սէրն որ ճորով լինի,
        հետ անոր խաղալն է մահալ»: