- 56 -

Քո ծոցդ է ճերմակ տաճար,
        քո ծըծերդ է կանթեղ ի վառ.
Երթամ ես, ժամկոչ ըլլամ,
        գամ, լինիմ տաճրիդ լուսարար:
-Գընա, ծօ տըղա՛յ տըղմար,
        չի վայլես տաճրիս լուսարար.
Երթաս դուն խաղո՛վ լինաս,
        ու թողուս տաճարս ի խաւար: