- 67 -

Ճերմակ ծո՛ց ու լա՛յն ճուպայ,
        ի ծոցիկդ ի վա՛յր սահեցայ.
Այդ խակ թեւերուդ միջին՝
        գի՛րկ ածի, պահիկ մ’արգելցայ.
Ձեռկունքս այլ ի վեր կալայ.
        «Տէ՛ր, արա զմահիկըս հոսայ.
Զմահիկս ու մատղի՛կս արա
        աղկեկան կըրծո՛ցն ի վերայ»: