- 86 -

Հա՛յ մեր մահալի մորճուկ,
        մեր աղբիւրն ի ջուրն ես եկեր,
Լուսինն ի ծօցէդ ի վայր՝
        աղբըրին ի յակն է ցաթեր.
Երնէկ ես անո՛ր կու տամ,
        որ գիշերն ի ծոցդ է պառկեր.
Գըրկիկ կուռ միջացդ ածեր,
        ու զբերնիդ բոլորն է պագեր: