- 88 -

Եկո՛ քեզի նուռ մի տամ,
        կըտրէ, տես քանի՞ հատ ունի.
Ամէն հատի պագ մի տուր
        աւելին հարա՛մ թէ պիտի.
-Գընա, ծօ տըղա՛յ տըխմար,
        ես ըզքեզ խելօք գիտէի.
Ամէն հատի պա՞գ մի տամ,
        ո՞ւր եղեր կամ ո՜ւր տի լինի: