Ապրում ենք իրար հետ, ապրում ենք

Ապրում ենք իրար հետ, ապրում ենք,
Դու՝ քո խոհերով, ես՝ իմ,
Գգվում ենք, իրար հետ համբուրվում ենք,
Սիրո՞ւմ ենք իրար, եսի՞մ…
Լուսինը արծա՞թ է, ոսկի՞ է,
Թե՞ պլատին է ամենաթանկ, 
Կարևորն այն է, որ լուսին է,
Եվ չի մեռնելու անհիշատակ: