Հողի շեկ շուրթին՝ ոսկեվոր մի արտ

1982թ.

Հողի շեկ շուրթին՝ ոսկեվոր մի արտ,
Երկնքի շուրթին՝ սրբաքար մի վանք...
Երկիր իմ խոնարհ, երկիր իմ հպարտ, 
Հողի ու ոգու դու խոստովանանք:
 
Հողմեր են սուլել ու հավերժորեն 
Ծեծել են այս արտն ու վանքն այս քարե...
Դու հողի շուրթին դարձել ես ցորեն, 
Երկնքի շուրթին դարձել ես Նարեկ...