ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՇՈՒՆ

Բառեր՝ Վլադիմիր Հարությունյանի · Երաժշտություն՝ Ալեքսանդր Աճեմյանի

Ոսկեզօծ աշուն իջավ նորից
Աբովյանի մայթերին...
Այսօր մի տարի է,
Այն աշնան օրից,
Երբ գտա քեզ, իմ անգին:
 
Աստղազարդ գիշեր փռվեց խաղաղ
Եվ գրկեց փողոց ու տուն:
Դու նորից ինձ հետ ես
Քո սիրով լուսե,
Եվ ցերեկ է իմ սրտում:
 
Տերևները հովի հետ պար բռնած
Ոսկեղեն երգ են հյուսում,
Եվ կարծես պատմում են
Այս մայթին ծնված
Մեր դալար սիրո մասին:
 
Երևանը նինջ մտավ հոգնած,
Շուրջը լուռ է ու հանգիստ,
Բայց մեք դեռ շրջում ենք
Աստղերով արբած,
Սիրո երգը շուրթերիս