ԻՄ ԵՐԵՎԱՆ

Բառեր՝ Վլադիմիր Հարությունյանի · Երաժշտություն՝ Առնո Բաբաջանյանի

Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել,
Այս ջուրը խմել սառնորակ,
Հազար ճանապարհ ես իմ դեմ դու բացել,
Իմ լավ, հարազատ իմ քաղաք:
 
Քարդ քարիդ եմ շարել,
Քեզ հետ հասակ եմ առել,
Իմ Երևան, քո ամեն շենքի հետ
Ես իմ կյանքն եմ կապել առհավետ:
 
Քեզ միշտ սիրրել եմ, իմ վարդագույն ընկեր,
Քեզնով ապրել եմ, քեզ միշտ երգել,
Դու անխավար լույսի տուն, Երևան,
Ամեն հայի հույսի տուն, Երևան:
 
Սիրում եմ գարունդ փարթամ ու լուսեղ,
Աշունդ` ոսկե մի երազ,
Նորքիդ բարդիները նազուկ ու վսեմ,
Զանգվիդ կոհակները փիրուզ: