ԻՄ ԵՐԵՎԱՆ
Բառեր՝ Սիլվա Կապուտիկյանի · Երաժշտություն՝ Վաղարշակ Կոտոյանի
Ես քո գրկում՝ կարոտ եմ քեզ, իմ մա՛յր քաղաք,
Ջուրդ խմում՝ ծարավ եմ ես, իմ վա՛ռ կրակ.
Աղբյուրիդ պաղ-պաղ ջրով, արևիդ անմա՛ր հրով,
Ինձ ես կանչում, իմ կյանք, Երևան։
Ես քո մեջ եմ հասակ առել, կյանք եմ հյուսել,
Քո լույսերի տակ եմ ննջել, երազ ու սեր.
Մայրիկիս կարոտ ձեռքով, սիրածիս այրող երգով,
Ինձ ես կանչում, իմ կյանք, Երևան։
Ուր էլ գնամ քեզնով եմ լի, քեզնով եմ տաք,
Քարին բացված քարե՛ ծաղիկ, իմ նո՛ր քաղաք.
Քո անուշ հայոց խոսքով, քո Մասիս սարի տեսքով,
Ինձ ես կանչում, իմ կյանք, Երևան։