2750 ՏԱՐԵԿԱՆ

Բառեր՝ Գևորգ Էմին · Երաժշտություն՝ Առնո Բաբաջանյանի

Իմ վարդագույն գեղեցկուհի,
Ջահել ես այնքան,
2750 տարեկան:
 
Ուր էլ գնամ լույսերը քո,
Միշտ ինձ կ՚երևան,
Իմ դարավոր Էրեբունի,
Իմ նոր Երևան:
 
Ախ կ՚ուզեի ա՜յնքան ապրել,
Իմ քաղաք անգին,
Եվ տեսնել քո 3000
Պանծալի տարին:
 
Ուր էլ գնամ լույսերը քո,
Միշտ ինձ կ՚երևան,
Իմ դարավոր Էրեբունի,
Իմ նոր Երևան: