ԼԵՌՆԵՐ ՀԱՅՐԵՆԻ
Բառեր՝ Վահան Արամունու · Երաժշտություն՝ Արամ Մերանգուլյանի
Ա՛խ, ինչքա՜ն, ինչքա՜ն կարոտել եմ ձեզ,
Սիգապա՛նծ լեռներ հայոց աշխարհի,
Վազել եմ, հոգնել ձեր լանջերում ես,
Իմ լեռնե՛ր, լեռնե՛ր, լեռնե՛ր հայրենի:
Ձեր գագաթներից ամպերն են սահել
Ինչպես Ձորն իջնող հոտը գառների,
Կուզեի հիմա ձեր գրկում լինել,
Ձեզ փարվել նորից, լեռնե՛ր հայրենի:
Զմրուխտյա՛ լեռներ, սիրտս ձեզ թողի
Ու ինձ հետ տարա բույրը վարդերի.
Իմ երակներում ուժն է մայր հողի,
Իմ լեռնե՛ր, լեռնե՛ր, լեռնե՛ր հայրենի: