ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ
Բառեր՝ Միքաել Նալբանդյանի · Երաժշտություն՝ Բարսեղ Կանաչյան
Մեր հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարեդար.
Յուր որդիքը արդ կանչում են
Ազատ անկախ Հայաստան:
Ահա՜ եղբայր, քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի.
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:
Նայիր նրան, երեք գույնով
Նվիրական մի նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց, երանի` որ յուր ազգի
Ազատության կզոհվի: