ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲԻ ԵՐԳԸ

Բառեր՝ Աշուղ Ֆահրադի · Երաժշտություն՝ Աշուղ Ֆահրադի

Ով որ քաջ է, ի՞նչ կսպասե,
Արդեն ժամանակն է, թող գա,
Մահ-պատերազմի օրհաս է,
Ազատություն սիրողը թող գա:
 
Այս հինգ դար է՝ մեզ կսպանեն,
Բռնի՝ կրոնքից կհանեն,
Մեր կին, աղջիկներ կտանեն,
Պատիվ ունեցողը թող գա:
 
Կռվենք, պարպենք ու վերջանանք
Կամ զենքերով կյանք ստանանք,
Բավական է գերի մնանք,
Ազնիվ մտածողը թող գա:
 
Մերթ ի Սասուն, մերթ ի Սիփան
Կռիվ անենք միշտ անխափան,
Կռվելով փրկենք Հայաստան,
Սերոբ քաջին սիրողը թող գա: