ԱՆԴՐԱՆԻԿ
Բառեր՝ Աշուղ Դվալի Մկրտիչի (Մկրտիչ Սահակյան) · Երաժշտություն՝ Աշուղ Դվալի Մկրտիչի (Մկրտիչ Սահակյան)
Ով դու անմահ քաջ զորավար,
Հայոց պաշտպան դու Անդրանիկ,
Քեզ պես չի ծնել ամեն դար,
Ազգիս հերոս քաջ Անդրանիկ:
Քո սուրբ անունդ ամեն տեղ,
Միշտ խոսվում է քաղաք, թե գեղ,
Ինչպես Սասնո Դավիթն ահեղ,
Զարգիր անցար քաջ Անդրանիկ:
Թշնամիքդ ահաբեկված,
Փախչում էին տուն-տեղ թողած,
Կտրիճների սուրը շողաց,
Հայոց պաշտպան քաջ Անդրանիկ:
Փառաբանենք զորավարին,
Ուխտենք նրա գերեզմանին,
Հայոց ազգի բարերարին,
Միշտ քեզ հիշենք քաջ Անդրանիկ: