ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ԵՐԳԸ

Անդրանիկը քաջ ֆիդայիններով
Զինված, պատրաստված մոսին զենքերով,
Անցավ սար ու ձոր, յուր տասնյակներով՝
Սասուն, Խլաթ, Վան դարձան արյան ծով:
 
Շրջում անվեհեր փոքրիկ խմբերով,
Ընդդեմ թշնամուն կռիվ մղելով,
Կռվում քաջաբար, խրոխտ երգերով,
Վրեժ էր առնում՝ Հրայր հիշելով:
 
Առավոտ կանուխ, երբ որ արթնացան՝
Չորս հազար դուշմանով պաշարված տեսան,
Նրանց դեմ երեսուն քաջերով միայն,
Արձակ-համարձակ կռվել սկսան:
 
Անդոկ, Ծովասար մոսիններն ուսին,
Նորեն վանեցին դաժան թշնամուն,
Եվ շեն ու հպարտ հայոց գյուղերը,
Քաջ Անդրանիկին ողջույն տվեցին: