ԱՐԻ՛, ԶՈՐԱՎԱ՛Ր

Բառեր՝ Գուսան Հայկազունի (Գագիկ Նազարյան) · Երաժշտություն՝ Գուսան Հայկազունի (Գագիկ Նազարյան) · 12.VII.1990թ.

Ծածանվում են դրոշները ազգային,
Արև ծագեց Արարատի գագաթին,
Ցնծություն է. Հայաստանը ազգովի
Սպասում է իր Անդրանիկ զավակին:
 
Ճիշտ ժամանակն է, արի՛, զորավա՛ր,
Քեզ են սպասում քաջեր անհամար,
Դեպի Մուշ-Սասուն, դէպի Գանձասար,
Դեպի քաջ Զեյթուն, Մուսա լեռ մեզ տա՛ր:
 
Կրկնվում է պատմությունը հայ ազգի,
Անկախության շեմին ենք մենք բաղձալի,
Պատրաստ ենք և ունենք ուժեր հուսալի,
Առաջնորդի՛ր, Հայոց արծի՛վ պանծալի:
 
Ու երդվում ենք, քանզի ուրիշ ճար չկա,
Առաքելոց Մշո Սուրբ վանքը վկա,
Քո աճյունին հաղթանակներ տանք ընծա.
Փառքը միայն հաղթանակով ետ կըգա: