ԳԵՏԱՇԵՆ

Բառեր՝ Գուսան Հայկազունի (Գագիկ Նազարյան) · Երաժշտություն՝ Սահակ Սահակյանի · 20.IX.1991թ.

Բազմել ես լեռներին, ունես հազար շեն,
Արծիվների բույն ես, ըմբոստ Գետաշե՛ն,
Բարբարոս ցեղերին անդադար սանձող
Քաջերի ամրոց ես, իմ քա՛ջ Գետաշեն:
 
Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ` փակված,
Երկնքում սև ու մութ ամպեր կուտակված:
Շուրջդ շատ հայկական շեներ են լքված,
Բայց դու կա՛ս, կմնա՛ս հավերժ, Գետաշե՛ն:
 
Դու պիտի մնաս ու պիտի դիմանաս,
Հակառակ թշնամուդ պիտի շենանաս,
Մայր Հայաստանին պիտի միանաս,
Արցախի դարպասն ես, իմ քա՛ջ Գետաշեն:
 
Ջահելներ քիչ ունիս, իմ քա՛ջ Գետաշեն,
Բայց ծերերդ էլ ոչ մի բանով պակաս չեն,
Քո ամեն մի կինը` մի ժայռ տնաշեն,
Քեզ հաղթել չի լինի, իմ քա՛ջ Գետաշեն: