ԽԱՆԱՍՈՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ

Բառեր՝ Գալուստ Ալոյանի · Երաժշտություն՝ Գալուստ Ալոյանի

Կարկուտ տեղաց Խանասորա դաշտումը,
Ֆիդայիններ դաշնակցական
Վրեժառու գոռում են:
 
Սարսափ քուրդը՝ լեղապատառ մարզրիկցին,
Չէր երազել ջնջվել ի սպառ
Քաջ ֆիդայու գնդակից:
 
Մի ժամվա մեջ մարզրիկ ցեղը ջնջվեցավ,
Խանասորա կանաչ դաշտը՝
Կարմիր գույնով ներկվեցավ:
 
Հայեր հիշե՛ք նվիրական այս օրը,
Հուլիս ամսի քսանհինգին
Կատարեցե՛ք մեր տոնը: