ՀԱՅԿ ԵՎ ԲԵԼ

Բառեր՝ Արամայիս Սահակյանի · Երաժշտություն՝ Արամայիս Սահակյանի

Հայկը Բելի դեմ ճակատամարտեց,
Հայոց Երկիրն էլ չարից ազատեց:
 
Կռիվ ու դավեն, կանցնեն ոնց երազ
Հա՛յը միշտ կապրի, կապրի՛ հավիտյան: 
 
Հայոց ազգասեր, քաջերը մեռան,
Հանո՛ւն Զեյթունի ո՛ւ Մուսալեռան:
 
Հայոց Երկիրն էր ազատել կռվով,
Վարդա՛նը սրով, Մաշտո՛ցը գրով: