ՄՈՐ ՀՐԱՎԵՐ Ի ՄԱՐՏ

Բառեր՝ Պ. Նաթանյանի · Երաժշտություն՝ Ա. Մնակյանի

Զարթի՛ր, որդյա՛կ, հո՛ւշ բեր, վե՛ր կաց,
Պատերազմի փող հնչեց,
Զարթի՛ր, քա՛ջ իմ, ձայն հայրենյաց`
Կենաց մահու ժամ հնչեց:
 
Պատրաստել եմ քո զենքերը
Ահա՛, գլխիդ վերև կան,
Ինչպես երբեմն քո գրքերը`
Երբ կերթայիր վարժարան:
 
Ելի՛ր, կապեմ սուրը մեջքիդ,
Ասպար կախեմ քո ուսիդ,
Եվ սուրբ դրոշ հայրենիքի`
Թող ծածանի աջ թևիդ:
 
Փոխան գրչի` ահա սուսեր,
Փոխան գրքի` մարտի դաշտ,
Գնա՛, կռվի՛ր արիաբար,
Որ հայրենին ապրի հար: