ՖԻԴԱՅԻ

Բառեր՝ Չարխի Ֆալաքի · Երաժշտություն՝ Չարխի Ֆալաքի

Բուք ու բորան, մութ գիշերին
Պտտում էր ֆիդային,
Փամփուշտները խաչկապ կցած,
Հրացաններն ուսերին:
 
Ա՜խ ֆիդայիններ, ջա՛ն ֆիդայիններ,
Ձեր մայրերը՝ Ձե՛զ մատաղ,
Մշո Սուլթան, Սուրբ Կարապետ՝
Ձեզի լինի՛ օգնական: 
 
Դուք վախեցրի՛ք, թուրքն անօրեն
Քշի՛ք մեր սար ու ձորեն,
Չար թշնամու, ա՛չք վախեցավ՝
Ջան ֆիդայու գնդակեն:
 
Դաշտը թողո՛ւր, արոր ու լաճ,
Իմ մինուճար, ազի՛զ լաճ,
Մի քիչ խաղա՛ մոսինի հետ,
Որ էլ չտա՛ս օձին խարջ: