ԱՇԽԱՐԸՍ ՄԵ ՓԱՆՋԱՐԱ Է

Աշխարըս մե փանջարա է, - թաղերումեն բեզարիլ իմ.
Մըտիկ տըվողըն կու խուցվի, - դաղերումեն բեզարիլ իմ.
Էրեգ լավ էր կանց վուր էսօր, - վաղերումեն բեզարիլ իմ.
Մարթ համաշա մեկ չի՛ ըլի, - խաղերումեն բեզարիլ իմ:
 
Դովլաթըն էյթիբար չունե, յիփոր կերթա ուրուշ-քարով.
Լավ մարթն էն է՝ գլուխըն պահե աշխարհումս էյթիբարով.
Աշխարըս միզ մընալու չէ՝ իմաստնասիրած խաբարով, -
Գուզիմ թռչի բլբուլի պես, - բաղերումեն բեզարիլ իմ:
 
Ո՞վ կոսե, թե յիս կու ապրիմ առուտեմեն ինչրու մուտըն՝
Աստծու ձիռումըն հիշտ է մարթու աշխարք ելումուտըն.
Ղուրթըս էնդուր ճամփա չէ գնում՝ շատացիլ է խալխի սուտըն.
Քըսանըն՝ մե ղուլ չին պահում, - աղերումեն բեզարիլ իմ:
 
Աշխարհըս միզ մընալու չէ, քանի նըստինք զող ու սափին.
Հում կաթնակիր - Աթա՛մի զաթ, նա՛լաթ ըլի էտ քու բափին.
Համփիրութինըս հատիլ է, չիմ դիմանում խալխի գափին.
Դոստիրըս դուշման ին դառի - յաղերումեն բեզարիլ իմ:
 
Սայաթ-Նովեն ասաց՝ դարդըս կանց մե ճարըն շատացիլ է.
Չունիմ վաղվան քաղցըր փառքըս, հիմի դառըն շատացիլ է,
Բըլբուլի պես էնդուր գու լամ՝ վարդիս խարըն շատացիլ է.
Չի՛ն թողնում վախտին բացվելու, - քաղերումեն բեզարիլ իմ: