ՅԻՍ ՔՈՒ ՂԻՄԵԹԸՆ ՉԻՄ ԳԻԴԻ

Յիս քու ղիմեթըն չիմ գիդի՝
Ջավահիր քարի նըման իս.
Տեսնողին Մեջլում կու շինիս՝
Լեյլու դիդարի նման իս:
 
Աշխարումըս իմըն դուն իս,
Բեմուրվաթ իս, մուրվաթ չունիս.
Պըռոշներըտ՝ նաբաթ ունիս, -
Ղանդ ու շաքարի նըման իս:
 
Դադա պիտի՝ թարիփտ ասե, -
Ակռեքըտ յաղութ-ալմաս է,
Ռանգըտ փըռանգի ատլաս է, -
Զար-ղալամքարի նըման իս:
 
Մազիրըտ նըման ռեհանի,
Դուն ուրիշ խիալ մի անի,
Ռահմ արա, հոքիս մի հանի՝
Մուրվաթով յարի նըման իս:
 
Վունց դիմանամ էսչափ չարին՝
Աչկեմես կաթում է արին.
Սայաթ-Նովա, նազլու յարին՝
Գընած նոքարի նըման իս: