ՊԱՏԿԻՐՔԸՏ ՂԱԼԱՄՈՎ ՔԱՇԱԾ

Պատկիրքըտ ղալամով քաշած, թահրըտ ռանգե ռանգ իս անում.
Էրեսիտ խալըն ծածկվում է՝ մազիրըտ խափանգ իս անում.
Բացվիլ իս կարմիր վարթի պես, բըլբուլի հիդ հանգ իս անում.
Ակռեքըտ օսկումըն շարած, պըռոշըտ, մահանգ իս անում:
 
Էրեսըտ նուր լուսնի նըման քանի կեհա, կու բոլըրվի,
Դաստամազըտ նամ չի ուզի՝ առանց հուսիլ կու օլըրվի,
Էնդու համա քու տեսնողըն իր ճամ փեմեն կու մոլըրվի.
Յիփ մըտնում իս մեջլիսումըն, շանգ շուխի-շափանգ իս անում:
 
Էրեսըտ տեսնելու գու քան քաղաք քաղկով, գիղ՝ գիղի պես.
Մեռնողըն քիզմեն կու առնե անմահական դիղ՝ դիղի պես.
Յիփ տիղեմետ ժաժ իս գալի, շըխշըխկում իս ջիղջիղի պես՝
Ի՞նչ կոնիմ սանթուր քամանչեն՝ զուգսըտ չոնգուր, չանգ իս անում:
 
Ծուցիտ մեչըն վարթ, մանիշակ, սընբուլ ու սուսան իս շինի.
Քու տերըն բաղըն ի՞նչ կոնե՝ քու հետըն ռեհան իս շինի.
Քամին մեչըն անց է կենում՝ մազերըտ էլքան իս շինի.
Աշխարքըն ծով, դուն մեչըն նավ - ման իս գալի, լանգ իս անում:
 
Տասնեմետ մեկըն չին ասի, թեգուզ աշխարըս քիզ գովին.
Նովափար ծաղիկ ծովային, մանիշակ բաց արած հովին.
Բաս քու էշխին վո՞ւնց դիմանամ, ջուրըն տանե Սայաթ-Նովին.
Թե տեսնողըտ մեկ էլ տեսավ՝ դիվանա - դաբանգ իս անում: