ԱՅԼ ԱՉԵՐ

Բառեր՝ Յուրի Սահակյանի · Երաժշտություն՝ Էդուարդ Թումանյանի

Ինձ մի տանջիր հենց այդպես
Հայացքով քո հմայիչ,
Խորությամբ քո աչերի
Ինձ մի տանջիր, մի գերի:
 
Այլ աչեր կան իմ սրտում
Գիշերների նման սև,
Գիշերների նման մութ
Այլ աչեր կան իմ սրտում:
 
Ջինջ լազուրում աչերի
Մի տենչա ինձ փայփայել,
Մի փորցիր քո թևերով,
Ինձ կաշկանդել, ինձ գերել: