ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՈՒՌԻՆ

Բառեր՝ Հովհաննես Թումանյանի · Երաժշտություն՝ Արմեն Տիգրանյանի

(«ԱՆՈՒՇ» օպերայից) 
Ասում են՝ ուռին
Աղջիկ էր ինձ պես,
Մընում էր յարին,
Ու չեկավ նա տես:
 
Խեղճը դողալով՝
Անհույս կըռացավ.
Դարդից չորացավ,
Ուռենի դարձավ:
 
Ջըրերի վրա
Գըլուխը կախած
Դեռ դողում է նա
Ու լալիս է կամաց:
 
Ու ամբողջ տարին
Մի միտք է անում,
Թե յարը յարին
Ո՜նց է մոռանում...
Ո՜նց է մոռանում: