ԵՐԳ ԱՌԱՋԻՆ ՍԻՐՈ

Բառեր՝ Հովհաննես Ղուկասյանի · Երաժշտություն՝ Առնո Բաբաջանյանի

Զուր փնտրեց հոգիս սրտիդ հուրը,
Եվ երգեց սիրով տխրագին,
Պատասխան չկար հույսն իմ զուր էր,
Մի ուրիշն էր թովել քո հոգին:
 
Առաջին այս սիրուց ահա,
Ես չունեմ դադար,
Բայց կապրես իմ երգում
Ոսկեվառ...
 
Միտք արի կօգնի բաժանումը,
Քո սիրուց թողի հեռացա,
Տարիներ անցան բայց անունդ,
Իմ ճամփին ես երբեք չմոռացա:
 
Ինձ հեռվում ապրել շատ դժվար է,
Ես նորից սիրով ետ եկա,
Իմացիր հոգիս սերս վառ է,
Ինձ նման քեզ սիրող սիրտ չկա: