ՉՔՆԱՂ ԵՐԱԶ

Բառեր՝ Արամայիս Սահակյանի · Երաժշտություն՝ Առնո Բաբաջանյանի

Դու ինձ համար սիրո աղբյուր,
Ես քեզ համար` գուցե ոչինչ,
Դու ինձ համար երազ մաքուր,
Ես քեզ համար` գուցե ոչինչ:
 
Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ,
Որպես կյանքիս չքնաղ երազ:
Արեգակին պետք է հեռվից նայել,
Կայրի, եթե շատ մոտենաս:
 
Կյանքում դու միշտ ուրախ մնա,
Եվ միշտ եղիր պայծառ ու ջինջ,
Ամբողջ մի կյանք սիրով կտամ,
Ես քեզ համար` գուցե ոչինչ:
 
...Դու իմ կյանքի... ՉՔՆԱՂ ԵՐԱԶ...