ՍԱՐԵՐԻ ՀՈՎԻՆ ՄԵՌՆԵՄ

Բառեր՝ Հայկական ժողովրդական · Երաժշտություն՝ Հայկական ժողովրդական · Մշակում՝ Հովհաննես Բադալյանի

Սարերի հովին մեռնեմ,
Հովին մեռնեմ, հովին մեռնեմ,
Իմ յարի բոյին մեռնեմ,
Բոյին մեռնեմ, բոյին մեռնեմ:
 
Կայնել եմ` գալ չեմ կարող,
Գալ չեմ կարող, գալ չեմ կարող,
Լցվել եմ` լալ չեմ կարող,
Լալ չեմ կարող, լալ չեմ կարող,
Մի տարի է չեմ տեսել,
Տեսնողի, յա՛ր, աչքին մեռնեմ:
 
Գետերը ջուր չեն բերում,
Քեզանից լուր չեն բերում,
Չըլնի՞ սերդ սառել է,
Քո սերը, յա՛ր, զուր չեն բերում: