ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Չանախչի · 09.XI.1965թ.

Ամեն սերունդ
Նախ և առաջ մտածում է լռության մեջ,
Իսկ երբ խոսել է սկսում՝
Բարկացնում է ավագներին
Եվ բարկացնում անկեղծորե՛ն,
Որովհետև... կրտսերը՝ մի՜շտ անհասկացող,
Իսկ ավագը... հասկացող է:
 
Ավա՜գ աստված,
Մի՞թե իրոք համանիշ են ու համազոր
Հասկացողն ու կասկածողը...
 
Ամեն սերունդ
Նախ և առաջ մահանում է կասկածելով: