ԵՍ ՔՈ ՄԱՍԻՆ...

Մոսկվա · 22.IV.1956թ.

ՆՈՒՅՆ ՃԱՄՓՈՎ
            Ես քո մասին
Արդյոք ի՞նչ եմ մտածում։
            Ես քո մասին
Ախար ի՜նչ չեմ մտածում,
            Բայց թերևըս
Ամենից շատ՝ մտովին
            Կորուստներս է,
Որ հաշվում եմ գտածում։