Գիշերն երազով, զօրը կարոտով

Ալեքսանդրապոլ · 22.VII.1904թ.

Գիշերն երազով, զօրը կարոտով`
Նազելի տեսքիդ մընացի անհաս.
Աշխարհը հարբեց քո անուշ հոտով,
Մենակ ես քեզնից մընացի անմաս:
 
Ա՜խ, գոնե տեղըդ վարդեր ուղարկի՛ր,
Համբուրեմ, դընեմ մարած աչքերիս.
Գոնե վարդերիդ փշերն ուղարկիր,-
Համբուրեմ, գըգվեմ սիրավառ սրտիս...