Քո՛ւյր իմ նազելի, նայիր քո դիմաց

Թիֆլիս · 16.X.1904թ.

Քո՛ւյր իմ նազելի, նայիր քո դիմաց`
Վիրավոր, ավեր սիրտս եմ բացել.
Ա՜խ, նըվիրական ինձ քո գիրկը բաց
Եվ գուրգուրիր ինձ, ես շատ եմ լացել...
 
Քնքուշ ձեռներով աչերըս սըրբիր,
Մի՛ թող ինձ լալու - ես շա՜տ եմ լացել,
Ճակատիս մռայլ` մշուշը ցըրիր,
Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել...