- 46 -

Տեսայ իմ հոգուս հոգին
        զարդարած ու բաղնէլուայ.
Ես ալ ի դէմիկն ելայ,-
        նեղ սոխա՜խ ու խիստ ղալապայ.
Պէչան ալ ի վեր տարաւ,
        ուներովն արաւ, թէ՝ «Գընա՛:
Գընա ու գիշե՛րն արի,
        որ ամէն դժարս դուրանայ.
Քեզի գիրկ ու ծոց անեմ.
        պագ հազար, մինչ որ լուսանայ»: