- 47 -

Աղուո՛ր, քեզ բան մի կ’ասեմ,
        հօրդ ահուն չեմ իշխեր ասել.
Անոր համար չեմ ասեր,
        դուք հարուստ եք, ու մեք տառպել,
-Ասա՛, կըտրի՛ճ, մի՛ վախեր.
        շատ հարուստ է տառպելացել.
Անչափ հարըստի դըստրիկ
        տառպելին ծոցիկն է օթեր: