- 48 -

Զայդ պագդ որ ի քո բերնէն
        դու տըւիր քո սըրտի կամով,
Հանցեղ անուշիկ պըտուղ՝
        ո՛չ ցամաք երկիր կէր’ւ ո՛չ ծով.
Նըման էր ի այն պըտղոյն
        որ Ադամ կերաւ խաբանօք,
Կերաւ՝ ի դրախտէն ելաւ,
        ես՝ ի քո ծոցոյն կարօտով: