- 58 -

Թուխ աչք ու թուխ ունք ունիս,
        թուխ մազեր, կուլակդ ի հոգիս.
Շալլայ կարճկըտուր լինիս,
        թէ չի գաս գիշերս ի մօտ յիս.
Թէ գաս գիշերս ի մօտ յիս,
        նայ դընեմ զերեսդ երեսիս.
Երեսդ երեսիս դընեմ,
        որ դըպնու քո շունչդ ի հոգիս: