Արվեստ
Գլխավոր
Երգեր
Բանաստեղծներ
Սևակ
Արվեստ
›
Բանաստեղծներ
›
Նահապետ Քուչակ
›
- 59 -
- 59 -
Մըտիկ իմ եարին արէք,
զինչ հագեր՝ ամէնն է կանանչ,
Հագեր գոյնըզգոյն կապայ,
կոճակ ու օղակն է կանանչ.
Առեր ու պաղչան մըտեր,
ջուր կ’երթայ, եզերն է կանանչ.
Մըտիկ ծառերուն արէք,
ծառն ծաղկեր, տերեւն է կանանչ:
- 58 -
- 60 -