- 64 -

Սիրեմ զայդ սիրուն երեսըդ,
        որ լուսին ի մօտն է գերի.
Պագնեմ զայդ բարկուկ պըռկունքդ,
        որ շաքարն ի մօտն է լեղի.
Թուխ աչք ու կամար ունքերդ
        քան ըզծով կու զարնէ ալի.
Բերնիկդ է ի շիշ նըման,
        որ վարդին ջըրովն է ի լի: