- 77 -

Այս առաւօտուս լուսուն՝
        գայր ջըրին ձայնիկն զըղզըղուն.
Այն իմ պէօֆայ եարին՝
        ձայնն անուշ էր, քան զամենուն.
Բարակ սիրոյ տէր մարդիկ՝
        ինքն ու իր եարը մէն ի քուն.
Պա՜գ տան ու պագ առնուն,
        պագ պահեն մէկալ գիշերուն: