Արվեստ
Գլխավոր
Երգեր
Բանաստեղծներ
Սևակ
Արվեստ
›
Բանաստեղծներ
›
Նահապետ Քուչակ
›
- 78 -
- 78 -
Խօ՛շ եարիկ, կարե՞ս գիտել
դու զիմ գալըս քեզ գիշերով.
Եկի, զքեզ ի քուն գըտայ,
պագ առի հազար համարով.
Չըգիտեմ՝ ի քուն էիր,
թե՞ տըւիր դու սըրտի կամով.
Կամ խիղճ ի մըտիդ բերիր,
թէ մանուկ մ’եկեր գիշերով:
- 77 -
- 79 -