- 80 -

Աղուո՛ր, զքեզ աստուած ստեղծել,
        մարդ օրհնած, որ զքէզ բերել է.
Ո՛չ լուսին ի քեզ նըման,
        ո՛չ արեւ, որ դեռ կու ծագէ.
Զուհալ աստղ ի քեզ նըման,
        որ ամէն առաւօտ կ’ելնէ,
Կ’երթայ ի Հոռոմք ի վար,
        լուսըն մութն ի հօն բաժանէ: